Պեպ Գվարդիոլա. «Այդ խաղից հետո մեզ բոլորն ասացին, որ մենք անհաջողակներ ենք»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատասխանել է այն հարցին, թե ինչպես է հասարակությունն ընկալում Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Սպորտինգի» նկատմամբ տարած ջախջախիչ հաղթանակը (5:0):

«Նախորդ մրցաշրջանում մենք Չեմպիոնների Լիգայի 13 խաղ անցկացրինք, 11 հաղթանակ տարանք և 1 անգամ խաղացինք ոչ-ոքի։

Մենք դուրս եկանք եզրափակիչ և պարտվեցինք, ու սկսվեց. «Ինչպիսի անհաջողակներ են նրանք»։ Սակայն դա այդպես չէ»,- ասել է կատալան մասնագետը:

Հիշեցնենք, որ ՉԼ 2020/21 խաղարկության եզրափակչում «Սիթին» 0:1 հաշվով պարտվեց «Չելսիին»: