Լա Լիգայի 21-րդ տուրի խաղում «Ատլետիկոն» տանը պարտվեց «Լևանտեին» (0:1)։
Դիեգո Սիմեոնեի թիմը բոլոր մրցաշարերում վերջին 6 խաղում 4 պարտություն է կրել։ Մադրիդյան ակումբն այս պահին Իսպանիայի առաջնությունում վաստակած 39 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղը։
Հատկանշական է, որ Լա Լիգայում «Լևանտեն» ամենից հաճախ հաղթել է «Ատլետիկոյի» մարզադաշտում՝ «Վանդա Մետրոպոլիտանոյում»՝ 2 անգամ։
Հաջորդ հանդիպումն «Ատլետիկոն» կանցկացնի «Օսասունայի» հետ։ Փետրվարի 23-ին թիմը Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ փուլում կհանդիպի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։