«Զալցբուրգի» գլխավոր մարզիչ. «Սա հիանալի հանդիպում էր»

«Զալցբուրգի» գլխավոր մարզիչ Մատիաս Յայսլեն գոհ է մնացել Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Բավարիայի» հետ ոչ-ոքիի արդյունքից։

«Ոչ-ոքին արդարացի արդյունք է: Հիանալի հանդիպում էր, մենք ներդրեցինք մեր ամբողջ ուժերը: Առաջին կեսում խաղացինք ճիշտ այնպես, ինչպես ցանկանում էինք։ Երկրորդ խաղակեսում մենք պաշտպանությունից հարձակման լավագույն ձևով չէինք անցնում և հակառակը, երբեմն էլ շատ հեշտությամբ կորցնում էինք գնդակը»,- մարզչի խոսքերն է փոխանցում ​​ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Ավստրիական և գերմանական ակումբների միջև պատասխան հանդիպումը կկայանա մարտի 8-ին՝ Մյունխենում։