Մադրիդի «Ատլետիկոյի» ֆուտբոլիստը վարակվել է կորոնավիրուսով

Մադրիդի «Ատլետիկոյի» վինգեր Յանիկ Ֆերեյրա Կարասկոն վարակվել է COVID-19-ով, հայտնում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ բելգիացի ֆուտբոլիստն իրեն վատ է զգացել Իսպանիայի առաջնության՝ «Խետաֆեի» հետ հանդիպմանը նախապատրաստվելու ժամանակ և անմիջապես լքել է թիմի ճամբարը։

«Ատլետիկոն» 22 խաղում վաստակած 36 միավորով 6-րդ տեղն է զբաղեցնում Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում: