«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկն ամփոփել է Անգլիայի առաջնության 25-րդ տուրի «Սաութհեմփթոնի» հետ ոչ-ոքի արդյունքը (1:1):
«Ցավոք, ամեն ինչ շատ նման ստացվեց մեր վերջին խաղերին: Սա չորրորդ անգամն է, երբ մենք առաջ էինք անցել հաշվի մեջ, բայց 3 միավորի փոխարեն վաստակեցինք 1 միավոր:
Մենք պետք է գիտակցենք մեր դրությունը. «Սաութհեմփթոնը» 3:2 հաշվով հաղթել էր «Թոթենհեմին», թեև ակնկալվում էր «խցանների» հեշտ հաղթանակը: Մենք այսօր վաստակեցինք 1 միավոր։ Մենք սպասում էինք, որ 3 միավոր կվաստակենք և 3-ն էլ պետք է վերցնեինք, բայց ստացվեց այնպես, ինչպես ստացվեց:
Ահա թե ինչու մենք մարզչական փոփոխություն կատարեցինք և ինչու ենք մեր ներկայիս դրության մեջ»,- Ռանգնիկի խոսքերն է մեջբերում BBC-ն: