«Մանչեսթեր Յունայթեդը» տհաճ վիճակագրություն ունի այն խաղերում, որտեղ Ռոնալդուն մեկնարկային կազմում չէ

Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» ոչ-ոքի խաղաց «Բարնլիի» դեմ (1:1):

Մանկունիանցիների հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խաղադաշտ է դուրս եկել 68-րդ րոպեին։

Դա մրցաշրջանի երրորդ հանդիպումն էր, երբ պորտուգալացին խաղը սկսեց պահեստայինների նստարանին, իսկ հետո դուրս եկավ փոխարինման։

Նախկինում նման իրավիճակ էր ստեղծվել «Էվերթոնի» և «Չելսիի» դեմ խաղում։ Երեք խաղերն էլ ավարտվել են նույն արդյունքով՝ 1:1։