Ժոզե Մոուրինյո. «Ես եկել եմ այստեղ հաղթելու համար»

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է «Ինտերի» հետ Իտալիայի գավաթի քառորդ եզրափակիչում իր թիմի կրած պարտությունը։

Հանդիպումն անցկացվել է Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում և ավարտվել տանտերերի հաղթանակով՝ 2:0 հաշվով։

«Ես եկել եմ այստեղ հաղթելու համար, եկել եմ ակումբի երկրպագուների համար: Մենք չկարողացանք հաղթել, բայց, ես կասեի, որ «Ռոման» լավ խաղաց շատ ուժեղ «Ինտերի» դեմ։

Առաջին խաղակեսում երկու հիանալի հնարավորություն ունեցանք, հետո ընդմիջումից հետո ամեն րոպե խաղն ավելի ու ավելի էր անցնում մեր վերահսկողության տակ։

Մենք չկարողացանք շատ շանսեր ստեղծել, քանի որ «Ինտերը», իհարկե, հիանալի պաշտպաններ ունի, բայց մենք լավ խաղացինք»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։