Ֆրենկ Լեմպարդ. «Այս վիճակը անմիջապես շտկելու համար կախարդական փայտիկ չկա»

«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը մեկնաբանել է իր առաջին պարտությունը նոր թիմի ղեկին:

Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրի խաղում «Էվերթոնը»  1:3 հաշվով պարտվեց «Նյուքասլին»:

«Իհարկե, այս պահին ֆուտբոլիստների վստահության մակարդակը ցածր է:

Դա հարվածում է մեզ: Ես եկել եմ մի ակումբ, որը վատ արդյունքներ է ցույց տալիս։

Այս վիճակը անմիջապես շտկելու համար կախարդական փայտիկ չկա: Սա Պրեմիեր Լիգան է, այստեղ դժվար է: Միակ բանը, որ պետք է անել, քրտնաջան աշխատելն ու առաջ գնալն է»,- Լեմպարդի խոսքերն է մեջբերում BT Sport-ը։