«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հաստատել է, որ ակումբը «Ատալանտայից» կգնի պաշտպան Քրիստիան Ռոմերոյի տրանսֆերը։
23-ամյա արգենտինացին նախորդ ամառվանից վարձավճարով հանդես է գալիս թիմի կազմում:
«Նա վարձավճարով է խաղում մեզ մոտ, բայց մենք կգնենք Քրիստիանի տրանսֆերը: Նա կատարյալ ֆուտբոլիստ է ԱՊԼ- ի համար:
Եթե կարող ես խաղալ Պրեմիեր Լիգայում, ապա կարող ես խաղալ աշխարհի բոլոր առաջնություններում:
Որովհետև այն ինտենսիվությունը, որակը,որ ֆուտբոլիստներն ունեն այստեղ, օգնում է նրանց այլ առաջնություններում: Պրեմիեր Լիգան կատարյալ է Ռոմերոյի համար»,- Կոնտեի խոսքերն է մեջբերում Football Italia-ն: