Կրիշտիանու Ռոնալդուն բացասական ցուցանիշ է կրկնել

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հինգ հանդիպում անընդմեջ չի կարողանում գրավել մրցակցի դարպասը։

Այս շարքը պորտուգալացու համար վատագույնն է 2010 թվականից ի վեր, երբ Կրիշտիանուն հանդես էր գալիս Մադրիդի «Ռեալի» կազմում։