«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկն ամփոփել է Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրի «Բարնլիի» դեմ հանդիպումը (1:1).
«Մենք կրկին հիանալի անցկացրեցինք առաջին խաղակեսը, վերահսկում էինք խաղը և տիրում գնդակին:
Երկրորդ խաղակեսում մենք բավականաչափ ագրեսիվ չէինք։ Պարզ էր, որ նրանք դաշտ դուրս կգան ու ագրեսիվ կգործեն։
Մեզ համար հիասթափեցնող երեկո էր, քանի որ մենք պետք է հեշտությամբ հաղթեինք այս խաղում։ Նման խաղի համար մեկ միավորը պարզապես բավարար չէ»,- ասել է գերմանացին: