«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստը ռասիզմի զոհ է դարձել

Մանչեսթեր քաղաքի ոստիկանությունը հետաքննություն է սկսել այն բանից հետո, երբ «Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Էնթոնի Էլանգան Instagram-ում ռասիստական ​​վիրավորանքներ է ստացել:

«Մենք կարող ենք հաստատել, որ Մեծ Մանչեսթերի ոստիկանությունը հետաքննում է ռասիստական ​​հայհոյանքները, որոնք հայտնվել են սոցիալական ցանցերում «Մանչեսթեր Յունայթեդ»-«Միդլսբրո» խաղից հետո:

Մենք շարունակում ենք ուսումնասիրել իրավիճակը։

Ցանկացած տեղեկություն ունեցողի խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ։