Պաոլո Մալդինի. «Զլատանը գիտի, թե ինչ է ուզում»

«Միլանի» տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին հայտարարել է, որ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը չի պատրաստվում ավարտել կարիերան:

«Զլատանը գիտի, թե ինչ է ուզում. Եթե ​​նա չցանկանա շարունակել խաղալ, ապա առաջինը դա կասի։

Նա մտադիր է  շարունակել կարիերան։ Իբրահիմովիչը երբեք բեռ չի լինի այս թիմի համար, նա միշտ արժեքավոր ֆուտբոլիստ կլինի»,- Մալդինիի խոսքերն է մեջբերում Tuttomercatoweb-ը: