«Բարսելոնան» ցանկանում է լրջորեն թարմացնել թիմի պաշտպանությունը:
Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կատալոնացիները կարող են ձեռք բերել միանգամից մի քանի պաշտպանի:
Դա ակումբի գլխավոր մարզիչ Չավիի նպատակն է։
Ամռանը կատալոնացիները ցանկանում են ազատվել՝ Օսկար Մինգեսայից, Սամուել Ումտիտիից և Կլեման Լանգլեից։
«Բարսան» ցանկանում է ձեռք բերել մեկ ազատ գործակալ կենտրոնական պաշտպանի, ինչպես նաև մեկ այլ բարձրակարգ ֆուտբոլիստի այդ դիրքի համար: «Բարսայի» սպորտային բաժինն այժմ աշխատում է «Չելսիից» Անդրեաս Քրիստենսենի, ինչպես նաև «Սևիլիայից» Ժյուլ Կունդեի տրանսֆերների վրա։