«Չելսին» ծրագրում է երկարաձգել Մեյսոն Մաունթի հետ պայմանագիրը

«Չելսին» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը կիսապաշտպան Մեյսոն Մաունթի հետ, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան:

Առաջիկա շաբաթների ընթացքում լոնդոնյան ակումբն անգլիացի ֆուտբոլիստի հետ կքննարկի համաձայնագրի երկարաձգման հարցը։ Մաունթի գործող պայմանագիրը «ազնվականների» հետ ավարտվում է 2024 թվականին։ «Չելսին» պատրաստ է կիսապաշտպանին երկարաժամկետ պայմանագիր առաջարկել՝ աշխատավարձի բարձրացմամբ:

23-ամյա խաղացողն անգլիական ակումբի սան է: Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը Պրեմիեր Լիգայում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։