«Պարմայի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը դարձել է պատմության մեջ առաջին դարպասապահը, ով պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում 500 անգամ կարողացել է անառիկ պահել դարպասը:
44-ամյա իտալացու հոբելյանական՝ 500-րդ «չոր» խաղը Իտալիայի B Սերիայի 21-րդ տուրի «Բենևենտոյի» հետ (0:0) հանդիպումն էր, որը տեղի է ունեցել փետրվարի 5-ին:
Լեգենդար դարպասապահը «Պարմայի» կազմում 92 անգամ է անառիկ պահել դարպասը, «Յուվենտուսի» կազմում՝ 322, ՊՍԺ-ի կազմում՝ 9 և Իտալիայի հավաքականի կազմում՝ 77 անգամ։
https://twitter.com/IFTVofficial/status/1490719394997194753?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1490719394997194753%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fmatchtv.ru%2Ffootball%2Fmatchtvnews_NI1482811_Buffon_stal_pervym_vratarem_v_istorii_s_500_suhimi_matchami_v_karjere