«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը խոսել է այն մասին, որ ակումբը երկակր ժամանակ է, ինչ չի դարձել Անգլիայի չեմպիոն:
«Եթե «Մանչեսթեր Յունայթեդը» վերջին 10 տարում ոչ մի անգամ չեմպիոն չի դարձել, ապա դրա համար լուրջ պատճառներ կան։
Թիմում բոլորը, այդ թվում՝ ես, ուրախ կլինեն, եթե մենք մրցաշրջանի արդյունքներով զբաղեցնենք 4-րդ հորիզոնականը»,- գերմանացի մասնագետի խոսքերն է փոխանցում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի թվիթերյան էջը: