Հայտնի է, թե երբ Մոհամեդ Սալահը կվերսկսի մարզումները «Լիվերպուլի» կազմում

«Լիվերպուլի» և Եգիպտոսի հավաքականի հարձակվող Մոհամեդ Սալահը հայտնել է անգլիական ակումբին, որ մտադիր է վաղը՝ փետրվարի 8-ին, վերադառնալ մարզումներին։

Ինչպես հայտնում է The Times-ը, 29-ամյա եգիպտացին ցանկանում է սկսել նախապատրաստվել Անգլիայի առաջնության 24-րդ տուրի՝ «Լեսթերի» հետ հանդիպմանը, որը կկայանա փետրվարի 10-ին։

Նշվում է, որ հարձակվողը բուժզննում կանցնի, որից հետո «Լիվերպուլը» նրա համար անհատական մարզումների ​​պլան կմշակի։