Էդգար Դավիդս. «Դուշանը լավ ֆուտբոլիստ է, բայց «Յուվենտուսի» մարզաշապիկը ծանր է»

«Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Էդգար Դավիդսը  խոսել է Դուշան Վլահովիչի մասին։

«Դուշանը լավ ֆուտբոլիստ է, բայց «Յուվենտուսի» մարզաշապիկը ծանր է և նման չէ «Ֆիորենտինային»։

Հիմա մենք կտեսնենք, թե իրականում ինչ մակարդակի ֆուտբոլիստ է նա:

«Յուվենտուսում» սխալվելու իրավունք չկա։

Այլ թիմերում խաղալն ավելի հեշտ է, բայց երբ կրում ես «Յուվենտուսի», «Միլանի» կամ «Ինտերի» մարզաշապիկը, ամեն բան այլ է։ Դու պետք է մշտապես հաղթես»,- Դավիդսի խոսքն է մեջբերում Calciomerato-ն։