Մեյսոն Մաունթ. «Մենք ցանկանում ենք ունենալ հաղթողի մտածելակերպ»

«Չելսիի» կիսապաշտպան Մեյսոն Մաունթը կիսվել է Աշխարհի Ակումբային Առաջնության հետ կապված իր ակնկալիքներով.

Մենք միշտ կենտրոնացած ենք հաջորդ խաղի վրա, քանի որ հեշտ խաղեր չեն լինում, բայց մենք իսկապես ցանկանում ենք հաղթել մրցաշարում:

«Չելսին» երբեք չի հաղթել, ուստի ցանկանում ենք հաղթել, ինչպես ցանկացած մրցաշարում, որին մասնակցում ենք։

Մենք ցանկանում ենք ունենալ հաղթողի մտածելակերպ, և հռչակվել չեմպիոն:

Հուսով եմ, որ կկարողանանք հասնել հաջողության»,- Մաունթի խոսքը մեջբերում է «Չելսիի» պաշտոնական կայքը։