Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստը գովաբանել է «Բարսելոնային»

Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Իվան Կամպոն կիսվել է Չավիի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո «Բարսելոնայի» առաջընթացի մասին իր մտքերով։

«Չավին վերածնեց թիմը, նրանք կրկին հաճույքով են խաղում: Նա բերել է ճիշտ խաղաոճ, օգնել են նաև նորեկներն ու մեծ փորձ ունեցող վետերանները։

Նրանք միասին վերականգնեցին այն դրական էներգիան, որն անհրաժեշտ է թիմ ու ոճ կառուցելու համար։ Հաճելի է տեսնել, որ ակումբը վերածնվում է»,- Կամպոյի խոսքերն է մեջբերում Marca-ն։