«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է «Բոկա Խունիորսի» միանգամից երկու ֆուտբոլիստների ծառայություններով, հաղորդում է El Crack Deportivo-ն:
Աղբյուրի համաձայն՝ «Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է 19-ամյա հարձակվող Էքսեկիել Սեբալյոսի և 17-ամյա պաշտպան Վալենտին Բարկոյի տրանսֆերներով։
Նշվում է, որ արգենտինական ակումբը չի ցանկանում վաճառել նրանց, սակայն երկու ֆուտբոլիստների պայմանագրերում էլ հստակ հրաժարագին է սահմանված։
Եթե պոտենցիալ գնորդը վճարի հրաժարագինը, ապա «Բոկա Խունիորսը» չի կարողանա կանխել տրանսֆերը։