Ջորջիո Կյելինին և Դենիս Զաքարիան վնասվածք են ստացել

«Յուվենտուսի» 2 ֆուտբոլիստ շարքից դուրս է մնացել նախօրեին կայացած «Վերոնայի» դեմ խաղում (2:0) ստացած վնասվածքների պատճառով: 

Ինչպես հայտնում է Football Italia-ն՝ վնասվածքներ են ստացել կենտրոնական պաշտպան Ջորջիո Կյելինին և կիսապաշտպան Դենիս Զաքարիան։

Իտալացին կոճի հետ կապված խնդիրներ ունի, իսկ շվեյցարացի ֆուտբոլիստը վնասել է մեջքը:

Կյելինին և Զաքարիան ռիսկի են դիմում բաց թողնել փետրվարի 10-ին կայանալիք «Սասուոլոյի» դեմ գավաթային խաղը: