«Բարսելոնայի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ խաղից հետո կիսվել է հույզերով։
Հանդիպումն ավարտվել է կատալոնացիների հաղթանակով՝ 4։2 հաշվով։ Օբամեյանգի համար այս հանդիպումն առաջինն էր նոր ակումբի կազմում։
«Առաջին անգամ նման ակումբի մարզաշապիկ հագնելն անհավանական զգացողություն է: Ուժեղ թիմային խաղ և մեծ հաղթանակ մեզ համար»,- գրել է Օբամեյանգը Instagram-ում։