«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հերթական անգամ դարձել է Instagram-ի հետևորդների թվով ռեկորդակիր։
Հարձակվողի հետևորդների թիվը հասել է 400 միլիոնի, ինչը բացարձակ ռեկորդ է երկրի ամբողջ բնակչության շրջանում։ Ավելի վաղ 37-ամյա ռմբարկուն նաև առաջինն էր հատել 300 միլիոն հետևորդի սահմանը:
Ներկայումս Ռոնալդուից ավելի շատ հետևորդներ ունի միայն հենց սոցցանցի օգտահաշիվը՝ 469 միլիոն։
https://www.instagram.com/p/CZnOsSxgqoO/?utm_source=ig_embed&ig_rid=41dabfff-1a2c-4fdb-aaa5-79876f3b8ec3