Կիլիան Մբապպեն իր ապագայի մասին. ««Ռեալի» հետ խաղերը շատ բան կարող են փոխել»

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է իր ապագայի մասին: Հունիսի 30-ին 23-ամյա խաղացողը, ում ԶԼՄ-ները կապում են Մադրիդի «Ռեալ» տեղափոխության հետ, կարող է դառնալ ազատ գործակալ:

«Ես դեռ որոշում չեմ կայացրել։ Կարծում եմ՝ «Ռեալի» հետ հանդիպումները (Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչում) կարող են շատ բան փոխել։

Ու չնայած հիմա ես ամեն ինչ անելու իրավունք ունեմ (հունվարի 1-ից Մբապպեն կարող է բանակցել այլ ակումբների հետ), ես չեմ պատրաստվում խոսել մրցակիցների հետ կամ նման բան անել։

Ես դեռ վճռական եմ հաղթել «Ռեալին» և փորձել որոշել դիմակայության ճակատագիրը: Իսկ հետո կտեսնենք»,- աշխարհի 2018 թվականի չեմպիոնին է ցիտում L’Équipe-ը: