Դուշան Վլահովիչը գնահատել է «Յուվենտուսում» իր նորամուտի խաղը

«Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչն ամփոփել է Իտալիայի առաջնության 24-րդ տուրի «Վերոնայի» հետ հանդիպումը (2:0): Սերբ ռմբարկուն թուրինյան ակումբի կազմում նորամուտի խաղում դարձավ գոլի հեղինակ:

«Շատ կարևոր էր այս խաղում հաղթելը։ Ազգային հավաքականների ընդմիջումից հետո դա միշտ դժվար է անել, հատկապես հոգեբանորեն։ Մենք հենց սկզբից ճիշտ մոտեցում ունեինք, և կարևոր բան արեցինք՝ հաղթեցինք։

Պետք է շնորհակալություն հայտնեմ թիմակիցներիս և մարզչին վերջին մի քանի օրերին ինձ այդքան օգնելու համար։ Ես ևս փորձում եմ հնարավորինս արագ հասկանալ, թե ինչպես է ամեն ինչ աշխատում այստեղ։ Ես ներդնում եմ իմ ամբողջ ուժը:

Հարձակվողի համար ամենակարևորը գոլեր խփելն է, բայց ես ցանկանում եմ ավելացնել իմ ընդհանուր խաղում՝ ինձ ապահովարելով պաշտպաններից, հնարավորինս օգնել թիմին»,- Վլահովիչի խոսքերն է մեջբերում DAZN-ը: