Ժերար Պիկեն հետաքրքիր նվաճման է հասել (լուսանկար)

Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում «Բարսելոնան» ընդունել էր «Ատլետիկոյին»:

Կատալոնացիների մեկնարկային կազմում խաղադաշտ էր դուրս եկել պաշտպան Ժերար Պիկեն՝ ակումբի կազմում անցկացնելով 593-րդ հանդիպումը։

Նա այս ցուցանիշով հավասարվեց  թիմի նախկին պաշտպան Կառլես Պույոլին:

Իսպանացիներն այս ցուցանիշով կիսում են հինգերորդ տեղը «Բլաուգրանայի» պատմության մեջ:

«Բարսելոնայի» կազմում ավելի շատ խաղացել են Լիոնել Մեսսին (778), Չավին (767), Անդրես Ինյեստան (674) և Սերխիո Բուսկետսը (658):

Image