Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում «Բարսելոնան» ընդունել էր «Ատլետիկոյին»:
Կատալոնացիների մեկնարկային կազմում խաղադաշտ էր դուրս եկել պաշտպան Ժերար Պիկեն՝ ակումբի կազմում անցկացնելով 593-րդ հանդիպումը։
Նա այս ցուցանիշով հավասարվեց թիմի նախկին պաշտպան Կառլես Պույոլին:
Իսպանացիներն այս ցուցանիշով կիսում են հինգերորդ տեղը «Բլաուգրանայի» պատմության մեջ:
«Բարսելոնայի» կազմում ավելի շատ խաղացել են Լիոնել Մեսսին (778), Չավին (767), Անդրես Ինյեստան (674) և Սերխիո Բուսկետսը (658):