«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Ռիվալդոն խոսել է հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի և կիսապաշտպան Ադամա Տրաորեի՝ կատալոնական թիմ տեղափոխվելու մասին։
«Երկու ֆուտբոլիստներն էլ հմտություն և անգլիական ֆուտբոլի հարուստ փորձ են բերում իրենց հետ, ինչը կարող է շատ օգտակար լինել թիմի համար, որը նորացման փուլում է և դեռևս փորձում է հավասարակշռություն գտնել երիտասարդ և փորձառու ֆուտբոլիստների միջև:
Նման դժվարին պահերին ցանկացած ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելը կարևոր է։
Բայց ես դեռ չեմ կարծում, որ ակումբը մոտ ապագայում կկարողանա պայքարել տիտղոսի համար Իսպանիայում կամ Չեմպիոնների Լիգայում, նախ պետք է ներքին խնդիրները լուծել»,- ասել է Ռիվալդոն Betfair-ին տված հարցազրույցում: