«Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնն ամփոփել է Անգլիայի գավաթի 1/16 եզրափակչի «Բրայթոնի» դեմ խաղի արդյունքը (3:1):
«Ակնհայտ է, որ մենք գոհ ենք արդյունքից և շատ լավ խաղացինք: Երկրորդ խաղակեսում մենք փոքր-ինչ զիջում էինք խաղում, բայց վերահսկեցինք խաղը երրորդ գոլից հետո։
Մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու, ունենք Պրեմիեր Լիգայի և գավաթի շատ հանդիպումներ: Կոնտեն իսկապես փոխեց թիմի մտածելակերպը։ Մենք պետք է շարունակենք քրտնաջան աշխատել խաղադաշտում և դրա սահմաններից դուրս»,- Քեյնի խոսքերն է մեջբերում ITV4-ը։