ՊՍԺ-ն Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում սեփական հարկի տակ պարտվեց «Նիցցային» (0:0, 5:6՝ 11-մետրանոց հարվածաշարում) ու լքեց մրցաշարը։
Փարիզյան ակումբի ղեկավարությունը, այդ թվում՝ նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին դժգոհ են, հայտնում է լրագրող Ադրիեն Գրենյեն՝ հղում անելով L’Équipe-ին։
Ֆրանսիական գրանդի ղեկավարությունը գոհ չէ, քանի որ կարծում է, որ այս կազմով թիմը պետք է առնվազն գերիշխի ներքին մրցաշարերում, սակայն նշվում է, որ գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի պաշտոնանկության հարցն այժմ չի քննարկվում: