Քինսլի Կոման. «Ցանկանում եմ դառնալ «Բավարիայի» լեգենդը»

«Բավարիայի» կիսապաշտպան Քինսլի Կոմանը՝ խոսելով Ֆրանկ Ռիբերիի կարիերայի ավարտի մասին հայտարարել է, որ ցանկանում է ապագայում իր անունը գրել ակումբի պատմության մեջ։

«Իմ կուռքը Ռոնալդինյոն էր. Նրա շնորհիվ էր, որ ես ցանկացա ֆուտբոլ խաղալ։

Բայց Ռիբերին լեգենդ է և ֆուտբոլիստ, ումից օրինակ եմ վերցնում: Ցանկանում եմ քրտնաջան աշխատել, որպեսզի հասնեմ նրա մակարդակին ու ձեռքբերումներին։

Ես նույնպես ցանկանում եմ դառնալ «Բավարիայի» լեգենդը. Բայց ես Քինսլի Կոմանն եմ, ոչ թե հաջորդ Ռիբերին»,- ասել է ֆրանսիացին: