Պաշտոնական. «Սաութհեմփթոնը» նոր գլխավոր մարզիչ ունի

Նաթան Ջոնսը պաշտոնապես նշանակվել է «Սաութհեմփթոնի» գլխավոր մարզչի պաշտոնում։

Կողմերը 3,5 տարի ժամկետոով պայմանագիր են կնքել, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Ջոնսը փոխարինեց Ռալֆ Հասենհյուտլին, ով աշխատանքից հեռացվել է երկուշաբթի օրը։