«Ռոման» պատրաստ է դիտարկել հարձակողական ոճի կիսապաշտպան Նիկոլո Զանիոլոյի տրանսֆերի վաճառքը 40 միլիոն եվրոյի դիմաց, հայտնում է Calciomercato-ն:
Աղբյուրի տվյալներով՝ 22-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրված են «Յուվենտուսն» ու «Թոթենհեմը»: «Ռոման» ավելի վաղ հայտնել էր, որ իտալացի ֆուտբոլիստը կարող է հեռանալ թիմից այս մրցաշրջանի ավարտից հետո:
2021/22 մրցաշրջանում Ձանիոլոն հռոմեական ակումբի կազմում անցկացրել է 26 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt.com պորտալը կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 33 միլիոն եվրո։