Տանգի Նդոմբելեն խոսել է «Լիոն» վերադարձի մասին

«Թոթենհեմի» կիսապաշտպան Տանգի Նդոմբելեն խոստովանել է, որ կարող է կարիերան շարունակել անգլիական թիմում՝ չնայած վարձավճարով «Լիոն» տեղափոխությանը:

««Լիոնի հետ բանակցություններն արագ ընթացան, ես ուրախ եմ այս թիմ վերադառնալու համար: «Թոթենհեմում» 2,5 տարվա ընթացքում աշխատել եմ 5 մարզչի հետ։ Իհարկե, նրանք մեղավոր չեն, բայց ես որոշ խնդիրներ ունեի թիմում։ Ես ուզում էի այլ բան փորձել: «Լիոնը», ըստ իս, հիանալի տարբերակ է ադապտացվելու համար։ «Թոթենհեմի» հետ պատմությունը դեռ չի ավարտվել, քանի որ իմ տրանսֆերը պատկանում է այդ ակումբին»,- ասել է Նդոմբելեն RMC Sport-ին տված հարցազրույցում։

Հիշեցնենք, որ «Լիոնը» մինչև 2021/22 մրցաշրջանի ավարտը ժամկետով 25-ամյա կիսապաշտպանին վարձակալել է լոնդոնյան ակումբից: