ՊՍԺ-ի ղեկավարությունը մտադիր է 2021/22 մրցաշրջանի ավարտին բաժանվել գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյից և այդ մասին արդեն տեղեկացրել է արգենտինացի մասնագետին, հայտնում է լրագրող Ադրիեն Գրենյեն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ամռանը փարիզյան ակումբը պետք է գլխավորի Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանը։ Սպասվում էր, որ ֆրանսիացի մասնագետի ժամանումը կարող է թիմում պահել հարձակվող Կիլիան Մբապպեին, ում պայմանագիրն ակումբի հետ լրանում է այս ամռանը:
Հիշեցնենք, որ Պոչետինոն ՊՍԺ-ն գլխավորել է 2021 թվականի հունվարին։