Nike-ը և Puma-ն ցանկանում են գործակցել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի հետ:
Երկու բրենդն էլ բանակցում են նորվեգացի ռմբարկուի ներկայացուցիչ Մինո Ռայոլայի գրասենյակի հետ։
21-ամյա խաղացողին հնգամյա պայմանագրով առաջարկում են մոտ 50 միլիոն եվրո, հայտնում է Marca-ն՝ հղում անելով Futbol Aleman-ին։
Նշենք, որ հունվարին լրացավ Հոլանդի և Nike-ի միջև պայմանագիրը։ Հարձակվողը պայմանագիր էր կնքել ապրանքանիշի հետ, երբ դեռ խաղում էր «Զալցբուրգում», այնժամ գործարքի արժեքը կազմել էր 1 միլիոն եվրո: