«Բարսելոնան» այսօր կհայտարարի Օբամեյանգի տրանսֆերի մասին

Հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը մոտ ժամանակներս պաշտոնապես կդառնա «Բարսելոնայի» խաղացող։

Սպասվում է, որ այսօր կատալոնական ակումբը կհաստատի գաբոնցի ֆուտբոլիստի հետ պայմանագրի ստորագրումը:

Հինգշաբթի կամ ուրբաթ օրը Օբամեյանգը կներկայացվի «Կամպ Նոու» մարզադաշտում։ Այսպիսով, 31-ամյա խաղացողը «Բարսելոնայի» կազմում առաջին հանդիպումը կարող է անցկացնել արդեն կիրակի օրը՝ Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հարձակվողը և «Արսենալը» երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը: