Դորտմունդի «Բորուսիայի» և Շվեյցարիայի հավաքականի դարպասապահ Ռոման Բյուրկին հրաժարվել է վարձավճարով հեռանալ ակումբից։
Ըստ Kicker-ի, նա առաջարկներ ուներ «Լորիենից» և «Գալաթասարայից»:
Բյուրկին կորցրել է տեղը «իշամեղուների» մեկնարկային կազմում, իսկ այժմ ակումբում երրորդ դարպասապահի կարգավիճակ ունի։
31-ամյա շվեյցարացու պայմանագիրը «Բորուսիայի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։ Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 1,8 միլիոն եվրո։