Ֆրենկ Լեմպարդը առաջարկ է արել Էշլի Քոուլին

«Էվերթոնի» նորանշանակ գլխավոր  մարզիչ Ֆրենկ Լեմպարդը ծրագրում է իր մարզչական շտաբ հրավիրել նախկին թիմակից Էշլի Քոուլին, հայտնում է Sky Sports-ը:

Մերսիսայդցիները բանակցում են 41-ամյա մասնագետի հետ։ Կողմերը շուտով որոշում կկայացնեն։

Քոուլը ներկայումս աշխատում է «Չելսիի» ակադեմիայում և Լի Կարսլիի օգնականն է Անգլիայի երիտասարդական հավաքականում։

Քոուլն ու Լեմպարդը միասին խաղացել են «Չելսիում» 2006-ից 2014 թվականներին։