Ժոան Լապորտան քննադատել է «Բարսելոնայի» նախկին ղեկավարությանը

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է ակումբի նախկին ղեկավարության՝ թույլ տված ֆինանսական խախտումների մասին։

«Մենք ցանկանում էինք վերլուծել ակումբի ֆինանսական վիճակը, որպեսզի հասկանանք, թե ինչ ռեսուրսներ են մեզ հասանելի, և այդ պատճառով խնդրեցինք ուսումնասիրել կասկածելի գործարքները:

Հայտնաբերվել են անհիմն, անազնիվ և անհամաչափ ծախսեր. Սա հաստատում է ակումբի բյուջեի անբարեխիղճ տնօրինումը, ինչպես նաև չի բացառում դրանով զբաղվողների ապօրինի հարստացումը։

Հավաքված ողջ տեղեկատվությունը փոխանցվել է դատախազություն»,- ասել է Լապորտան: