«Էվերթոնի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը ծրագրում է իր մարզչական շտաբ հրավիրել նախկին թիմակից Էշլի Քոուլին, հայտնում է Sky Sports-ը:
Մերսիսայդցիները բանակցում են 41-ամյա մասնագետի հետ։ Կողմերը շուտով որոշում կկայացնեն։
Քոուլը ներկայումս աշխատում է «Չելսիի» ակադեմիայում և Լի Կարսլիի օգնականն է Անգլիայի երիտասարդական հավաքականում։
Քոուլն ու Լեմպարդը միասին խաղացել են «Չելսիում» 2006-ից 2014 թվականներին։