«Մանչեսթեր Սիթին» երկարաձգեց պայմանագիրը թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկի հետ

«Մանչեսթեր Սիթին» երկարաձգել է պայմանագիրը պաշտպան Ժոաու Կանսելույի հետ։

27-ամյա պորտուգալացու նոր համաձայնագիրը «քաղաքայինների» հետ հաշվարկված է մինչև 2027 թվականի ամառ։

Կանսելուն «Սիթիին» միացել է 2019/20 մրցաշրջանից առաջ «Յուվենտուսից»:

Ընթացիկ մրցաշրջանում նա ակումբի կազմում անցկացրել է 22 հանդիպում Պրեմիեր Լիգայում՝ դառնալով մեկ գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: