Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Աարոն Ռեմսին մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով տեղափոխվել է «Գլազգո Ռեյնջերս», հայտնում է շոտլանդական ակումբի պաշտոնական կայքը։
Ռեմսին իր կարիերայի մեծ մասն անցկացրել է «Արսենալում», որտեղ անցկացրած 371 խաղում դարձել է 65 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։
31-ամյա ուելսցին «Յուվենտուսում» հանդես է գալիս 2019 թվականի ամառվանից։ Թուրինցիների կազմում անցկացրած 70 խաղում նա խփել է 6 գոլ և կատարել նույնքան գոլային փոխանցում։