«Մանչեսթեր Յունայթեդը» որոշում է կայացրել Ջեսի Լինգարդի ապագայի վերաբերյալ

«Մանչեսթեր Յունայթեդի» 20-ամյա բրիտանացի հարձակվող Մեյսոն Գրինվուդի հետ կապված ներկայիս սկանդալային իրավիճակը ազդել է մանկունիանցիների կիսապաշտպան Ջեսի Լինգարդի ճակատագրի վրա։ Այս մասին Twitter-ում հայտնել է Daily & Sunday Telegraph-ի լրագրող Ջեյմս Դաքերը։

Աղբյուրի համաձայն՝ հենց Գրինվուդի կալանավորման և մարզումային գործընթացից հեռացվելու պատմությունն է ստիպել «Մանչեսթեր Յունայթեդին» հրաժարվել Լինգարդից բաժանվելու ծրագրերից։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ջեսիի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Նյուքասլը» և «Վեսթ Հեմը»: