«Բավարիան» երկարաժամկետ պայմանագիր է կնքել ակումբի սան Պոլ Վագների հետ։ Պայմանագրի պայմանները չեն նշվում:
Հունվարին 16-ամյա կիսապաշտպանը դարձավ «Բավարիայի» պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով իր նորամուտը նշեց Բունդեսլիգայում՝ դուրս գալով փոխարինման Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ հանդիպման 75-րդ րոպեին:
Վագները «Բավարիայի» ակադեմիային միացել է 2018 թվականին։