Եվս մեկ սկանդալ անգլիական ֆուտբոլում

Մի քանի կանայք մեղադրել են «Չելսիի» նախկին մարզիչ Աբրահամ Գրանտին սեռական ոտնձգությունների կատարման մեջ։

Լրագրող Չայմ Էտգարը հետաքննություն է անցկացրել և նկարահանել «Exposure» հաղորդումը։ Այն ցուցադրվել է իսրայելական հեռուստատեսությամբ։

Ֆիլմում մի քանի կանայք մեղադրում են Գրանտին ՝ ասելով, որ նա օգտագործել է դիրքը, ստիպելով նրանց մտնել արտաամուսնական կապի մեջ: