Ֆրենկի դե Յոնգը գնահատել է ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնայի» արդյունքները

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը խոսել է ընթացիկ մրցաշրջանում կատալոնական ակումբի արդյունքների մասին։

«Երբեմն զարմանում եմ մեր թիմի անհաջողություններից։ Բայց ես դեռ հավատում եմ, որ «Բարսելոնան» ամենահիանալի ակումբն է, թեև այս պահին լավագույնը չէ աշխարհում։

Ես լավ ժամանակ եմ անցկացրել «Այաքսում», հիանալի էր: Սակայն հիմա չեմ մտածում ամստերդամյան ակումբ վերադառնալու մասին։ Ես դեռ շատ բան ունեմ տալու «Բարսելոնային», – Դե Յոնգի խոսքերն է մեջբերում NOS.nl-ը։

«Կապտանռնագույնները» Լա Լիգայի 21 խաղում վաստակել են 35 միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։