Յուրգեն Կլոպ. «Լուիս Դիասը հիանալի ֆուտբոլիստ է»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է «Պորտուի» վինգեր Լուիս Դիասի տեղափոխությունը։

«Նա հիանալի խաղացող է, որին մենք երկար ժամանակ հետևել ենք: Մենք կարծում ենք, որ Դիասն ունի այն ամենը, ինչ անհրաժեշտ է՝ մեր խաղաոճին համապատասխանելու և Պրեմիեր Լիգային հարմարվելու համար՝ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես:

Նա ձգտում է հաջողության և գիտի, որ պետք է պայքարել՝ նպատակին հասնելու համար: Հմուտ թիմային խաղացող, ով միշտ նպատակ է հետապնդում դեպի դարպասը:

Այս թիմն արժանի է որակական բարելավման։ Երբ այս մրցաշրջանի սկզբում խաղում էինք Լուիսի դեմ, տեսանք, թե որքան վտանգավոր է նա, որքան արագ և ինչպես է նրա բնավորությունն ուղղված թիմին օգնելուն»,- գերմանացի մարզչին է ցիտում մերսիսայդյան ակումբի պաշտոնական կայքը: